javakheti.org
Ռեֆորմների և դեմոկրատական զարգացման կենտրոնGEOARMENGRUS
ԳլխավորՄենքՋավախքնորությաուններՀրատարակջությունննրհյուրագրքույկկոնտակտներ

Գլխավոր


Ռեֆորմների և դեմոկրատական զարգացման կենտրոնը (CPDDR) փոքրամասնությունների գործով եվրոպական կենտրոնի (ECMI) օգնությամբ ստեղծել է այս վեբ սայտը – ինտերնետ պորտալը Ջավախքի համայնքների և ոչ կառավարական կազմակերպությունների աջակցության համար: Սայտը չորս լեզվով է::

Այսօրվա դրությամբ մի շարք օբյեկտիվ պատճառներով, Ջավախքը համարվում է կտրված ամբողջ Վրացական հասարակությունից: Այստեղ բնակչության 95℅-ը հայություն է: Սրա հետ մեկտեղ, տեղի հայությունը մեկուսացված է և´ Հայաստանի և' ամբողջ աշխարհի քաղաքացիական հասարակությունից:Կարծես թե ուշադրություն դարձվում է, բայց հիմնականում ռուսական ռազմական հենակայանի պատճառով: Սակայն դա միայն գեոստրատեգիաի տեսանկյունից է: Ռեգիոնի իրական զարգացումից շատ հեռու ենք:

Վրաստանում կատարվում են ռեֆորմներ (բարեփոխումներ), իսկ Ջավախքի բնակչությունը ոչ մի բանից տեղյակ չէ, այդ ամենը անցնում է մեր կողքից, խաղաքարտ են դնում մեր վրա և խաղում մեր ճակատագրի հետ:

Սա Ջավախքի մասին առաջին ինտերնետ սայտն է, որի կազմակերպիչները չեն թաքցնում իրենց անունները, հաղորդում են Ախալքալաքից և ամենահետաքրքիրն այն է, որ սայտի կատալոգի յուրաքանչյուր էջ պատկանում է կոնկրետ կազմակերպությունների, որոնք ունեն իրենց սեփական կարծիքները: Ազգային և կրոնական սկզբունքներով չկան շրջանակներ և արգելքներ: Միակ պայմանը - էթիկան :

Դա պատուհան է դեպի աշխարհ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների համար:
Դուք կտեսնեք նորությաուններ տեղական ոչ կառավարական կազմակերպությունների աշխարհից և Ջավախքի հուզող իրադարձություններ: Սայտի նորացնելը նախատեսված շաբաթը մեկ անգամ :

Ոչ կառավարական կազմակերպությունների էջերում ամբողջ կազմակերպությունների մասին է:

Մեր մասին  էջում նախատեսված է ինֆորմացիա  պրոեկտի  կատարողի մասին:

Ջավախքի մասին էջում` պատմական, մշակութային և աշխարհագրական ընդհանուր ընդունված փաստեր: Մենք չենք դնում այնպիսի լրատվություններ, որոնք հորինած կամ վիճելի են, որպեսզի չվնասեն ինտեգրացման պրոցեսին:br />
Պարտնյորների վկայակոչում որոնց հետ մեր կենտրոնը կամ պորտալը համագործակցում է: Մեր պորտալը հետաքրքրում է Վրաստանի, Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Եվրոպայի և Աշխարհի շատ կազմակերպությունների: Այժմ Ջավախքը գտնվում է շատ երկրների հետաքրքրության կիզակետում, և մենք ուզում ենք պարզել քաղաքացիական հասարակության վիճակը: Սայտը óպահանջ է – ներկայիս պահին կան բազմաթիվ հարցումներ և վկայակոչումներ:
Մենք ունենք հյուրական գիրք , որտեղ կլինեն ձեր դատողությունները և կարծիքները: Նաև նախատեսված է հակառակ կապը , թեթևացնելով հաճախորդների փոխադարձ կոնտակտը (շփումը):

Հաշվի առնելով բազմալեզվությունը և սայտի նորաստեղծ պահը, կարող են պատահել տեխնիկական պրոբլեմներ (թարգմանությունները և դրանց հետ կապված ուշացումները, սերվերի կանգնեցում և այլն) – մենք նախօրոք ներողություն ենք խնդրում և պատրաստ ենք ընդունել դիտողությունները: Սայտի կազմակերպիչները երախտապարտ են բոլոր այցելուներից, և հույսով են ստեղծել ինտերակտիվ շփում ոչ կառավարական կազմակերպությունների հետ, ինչպես Վրաստանում, այնպես էլ հարավային Կովկասի և Աշխարհի հետ:


Պարտնյորներ
  Copyright © 2005 The center for Furthering Reforms and Democratic Development Created & Hosted by Intellcom